հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարեր պղծած կնոջ գործով դատարանը որոշում է կայացրել

Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարեր պղծած կնոջ գործով դատարանը որոշում է կայացրել

Ինչպես հայտն է՝ 2019 թվականին Եռաբլուրում հանգչած ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները պղծվել էին՝ մոմ հիշեցնող նյութ լցնելու եղանակով։ Այդ արարքի համար մեղադրյալի աթոռին էր Գրետա Մնացականյանը, որը պատմել էր, թե վերևից (Բարձյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2 տարի անց դատարանը որոշում է կայացրել քրեական գործով նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել ՀՀ Առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին:

2.Պարզաբանման համար փորձագետին առաջադրել են հետևյալ հարցերը.
ա/ Գրետա Մուշեղի Մնացականյանը հոգեկան որևէ հիվանդությամբ տառապել է, թե` ոչ, եթե այո, ապա ինչ հիվանդությամբ:
բ/ Եթե Գրետա Մուշեղի Մնացականյանը տառապել է հոգեկան հիվանդությամբ, ապա այդ հիվանդությունը զրկել է նրան մեղսագրվող արարքի կատարման ժամանակ իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ընդունակությունից, թեª ոչ: Գ.Մնացականյանը մեղսագրվող արարքը կատարելու ժամանակ եղել է մեղսունակ, թե` անմեղսունակ վիճակում:
գ/ Գրետա Մնացականյանը ներկայումս հոգեկան հիվանդությամբ տառապում է թե` ոչ, եթե այո, ապա ինչ հիվանդությամբ:
դ/ Եթե Գրետա Մնացականյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, ապա հիվանդությունը զրկում է նրան ներկայումս իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ընդունակությունից, թե ոչ: Գ.Մնացկանյանը ներկայումս մեղսունակ է, թե` ոչ, և նա հոգեկան այդ վիճակով կարող է մասնակցել դատաքննությանը, թե ոչ:
ե/ Գրետա Մնացականյանը հարկադիր բուժման կարիք ունի, թե` ոչ, եթե այո, ապա ինչ տիպի հոգեբուժական հիվանդանոցի պայմաններում:

Եթե փորձաքննության ընթացքում կառաջանան այնպիսի հարցեր, որոնք որոշմամբ առաջադրված չեն, պատասխանել նաև այդ հարցերին:
Փորձաքննության կատարման օրը Գրետա Մուշեղի Մնացականյանին տեղափոխել ՀՀ Առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական կենտրոն, մինչև փորձաքննության ավարտը:

  • Կիսվել: