ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էդուարդ Շարմազանովը հրավիրվել է ՀՔԾ

Էդուարդ Շարմազանովը հրավիրվել է ՀՔԾ

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը հրավիրվել է ՀՔԾ։ Այս ասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից, որում ասվում է․

«Հրավիրվել եմ ՀՔԾ։ 2.5 տարի պայքարել եմ ու պայքարելու եմ ապազգայնության ու պարտվողականության դեմ։

Մեզ բռնելով չեք վախեցնելու։

Այս իշխանությունը հայտնվելու է հայ ժողովրդի պատմության աղբանոցում, ինչպես հայտնվել են Անիի Բագրատունյաց թագավորությունը հակառակորդին կտակած Հովհաննես-Սմբատն ու Կարսը թուրքին զիջողները։

Հաղթանակ խոստացող, բայց պատերազմ ու պարտություն բերած պոպուլիստը պետք է ինքնակամ ու անցնցում հեռանա»,-գրել է Էդուարդ Շարմազանովը։

  • Կիսվել: