հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Էդուարդ Հակոբյանը Ուզբեկստանի գործընկերոջ հետ քննարկել է հարկային վարչարարության ոլորտում թվային լուծումների առաջատար փորձի փոխանակման հեռանկարները

Էդուարդ Հակոբյանը Ուզբեկստանի գործընկերոջ հետ քննարկել է հարկային վարչարարության ոլորտում թվային լուծումների առաջատար փորձի փոխանակման հեռանկարները

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի (CCAM) հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության Հարկային կոմիտեի նախագահ Ֆարրուխ Պուլատովի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջից:
 
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հարկային վարչարարության ոլորտում թվային լուծումների առաջատար փորձի փոխանակման հեռանկարները։
 
Զրույցի ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև ապրանքների և ծառայությունների նույնականացման համակարգին, հսկիչ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների հետագծելիությանը, ինչպես նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկություններին»,- գրել է նա։
 

  • Կիսվել: