երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:

Ողջունելով հյուրին` Էդուարդ Աղաջանյանը կարեւորեց ԵՄ-ի կողմից Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերը, մասնավորապես ԵՄ-ի տրամադրած 2.6 մլրդ եվրո աջակցությունը` ուղղված Հայաստանի համար առաջնահերթ նախաձեռնությունների իրականացմանը: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց եւ երկուստեք կարեւորվեց Ազգային ժողովի` որպես վերահսկող մարմնի աջակցության կարեւորությունը տվյալ գործընթացի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Անդրեա Վիկտորինը վերահաստատեց Եվրամիության պատրաստակամությունը աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: