Էդոն Մարուքյանը դժգոհություն է հայտնել Արսեն Թորոսյանի արձակուրդ մեկնելու փաստից
ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Էդմոն Մարուքյանը սրտնեղել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձակուրդ մեկնելու փաստից։ Նա գրել է․
«Տեսնես աշխարհի էլ որ երկրում է առողջապահության նախարարը արձանագրել 877 մահ կորոնավիրուսից, 267 մահ այլ պատճառով, սակայն կրկին կորոնավիրուսով պայմանավորված և այդ պայմաններում մեկնել արձակուրդ: Այսինքն արձանագրել 1044 մահ, դեռևս չհաղթահարել համավարակը ու գնալ արձակուրդ…
Դուք ամեն օր պնդեք, որ Աժ Քննիչ հանձնաժողովը ժամանակավրեպ է…»։
Հավելենք՝ Արսեն Թորոսյանն ինստագրամում արձակուրդից լուսանկար է հրապարակել ու գրել
«Արձակուրդը սկսում ենք լեռնագնացությամբ»։


