շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Էդմոն Մարուքյանը պատասխանել է Նարեկ Սամսոնյանին և նրա հովանավոր «Նեմեց Ռուբոյին» (տեսանյութ)

Էդմոն Մարուքյանը պատասխանել է Նարեկ Սամսոնյանին և նրա հովանավոր «Նեմեց Ռուբոյին» (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերով պատասխանել է իրեն «քաղաքական գործիչ» ու «լրագրող» որակող Նարեկ Սամսոնյանին և նրա նոր հովանավոր «Նեմեց Ռուբոյին», սկանդալային հայտնի օլիգարխ` Ռուբեն Հայրապետյանին:

Բանն այն է, որ այս անգամ վերջին տարիներին վիրտուալ տիրույթում խիստ արդիական դարձած հայհոյախոսության, որը փորձ է արվում որոշ շրջանակների կողմից ներկայացնել, որպես «քաղաքական պայքար», թիրախ են դարձել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները` մասնավորապես` ինքը Մարուքյանը և Երևանի ավագանում անդամ Դավիթ Խաժակյանը:

Այս անգամ նրանց հայհոյանքներ է ուղղել այդ տիրույթում հայտնի Նարեկ Սամսոնյանը, սակայն, երբ Դավիթ Խաժակյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն Սամսոնյանը խիզախություն չի ունեցել «տեր կանգնելու» իր խոսքերին և փորձել է քողարկել դրանք` պնդելով, որ նկատի է ունեցել ոմն ֆրանսիացի ֆանտաստի:

Այդքանից հետո հայտնի շրջանակների կողմից Խաժակյանի դեմ արշավ է սկսվել` նրան մեղադրելով «ոչ տղայական պահելաձևի մեջ»: «Փաստացի` Հայաստանում օրենքին ու օրինականությանը դիմելը «ոչ տղայական պահելաձև է, իսկ հայհոյելը և հետագայում Ոստիկանությունում վախից իրենց խոսքից հետ կանգնելը ու «կռուտիտը»` դա «տղայական պահելաձև է»,- ուղիղ եթերի ժամանակ նշել է Մարությանը:
Անդրադառնալով հանկարծակի ի պաշտպանություն Սամսոնյանի «մոսկվաներից» հարցազրույց տված «սկանդալային օլիգարխ» Ռուբեն Հայրապետյանին «Նեմեց Ռուբո» և նրա կողմից Խաժակյանին «կիլկի» անվանելուն` Մարուքյանը պնդել է, որ Հայրապետյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի իր խոսքերի համար:

Մանրամասները տեսանյութում.

  • Կիսվել: