ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էդմոն Մարուքյանը Բրյուսելում մասնակցում է Արևելյան գործընկերության կլոր սեղանին

Էդմոն Մարուքյանը Բրյուսելում մասնակցում է Արևելյան գործընկերության կլոր սեղանին

ԼՀԿ նախագահ, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի «Renew Europe» խմբակցության հրավերով մասնակցում է Արևելյան գործընկերության կլոր սեղանին:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանում անվտանգության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության մարտահրավերները, ինչպես նաև տնտեսական համագործակցության և ինտեգրացիոն հիմնահարցեր:

Քննարկումը կազմակերպվել է հատուկ ԵՄ Խորհրդի և ՆԱՏՕ-ի հունիսի 23-24-ի գագաթնաժողովներին ընդառաջ, որպեսզի Արևելյան գործընկերության ներկայացուցիչները ներկայացնեն իրենց երկրների հիմնախնդիրներն ու մարտահրավերները:

  • Կիսվել: