ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էդ ո՞վ է էդ մարդը, որը կարող է միայնակ լուծել Արցախի հարցը, ես ուզում եմ իմանալ․ Նիկոլ Փաշինյան

Էդ ո՞վ է էդ մարդը, որը կարող է միայնակ լուծել Արցախի հարցը, ես ուզում եմ իմանալ․ Նիկոլ Փաշինյան

Դեռ 2018 թվականին Արցախի հարցի կարգավորման այնպիսի հրապարակային պայման եմ կապել մեր ժողովրդի հետ, որ շահարկման տեղ չի կարող լինել, այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով, եթե կձևավորվի լուծման տարբերակ, ապա դրա մասին պետք է խոսել անվտանգության խորհրդում, խորհրդարանում և խոսել ժողովուրդների հետ։

«Հիմա հարց են տալիս մարդիկ՝ իսկ կարո՞ղ ա դուք գնաք Արցախի հարցի լուծման ոչ հայանպաստ տարբերակի։ Այդ հարցը դուք ինձ չեք տալիս, այդ հարցը տալիս եք ձեզ՝ իսկ դուք կարող եք համաձայնվել Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծմանը, որովհետև բանակցային սեղանի շուրջ ի տարբերություն նախկին մի շարք դեպքերի, բանակցային սեղանի շուրջ նստած անձը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին։ Ինչի՞ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել մի մարդու քմահաճույքո՞վ։ Էդ ո՞վ է էդ մարդը, ես ուզում եմ իմանալ։ Սա է ամենակարևոր արձանագրումը», -հայտարարեց վարչապետը։

  • Կիսվել: