հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ․ռազմագերիների հարցը մնացել է առկախված. Մարուքյան

Հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ․ռազմագերիների հարցը մնացել է առկախված. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթի հրապարակումից հետո իշխանական բոլոր հնարավոր լրատվական խողովակներով մեծ հրճվանքով ներկայացվում էր, որ ըստ այդ նոր համաձայնության` կբացվի Հայաստանն Իրանի եւ Ռուսաստանի հետ կապող երկաթուղին։

Մինչդեռ հայ ժողովուրդն այդ հանդիպումից ուներ ընդամենը մեկ առաջնային ակնկալիք` ռազմագերիների վերադարձման սեղմ ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն, ինչը, սակայն, տեղի չունեցավ։

Այսինքն, հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ, պայմանավորվածություններ են ստորագրվել միայն թշնամու կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, իսկ մեզ համար արդեն ամիսներ չլուծվող` ռազմագերիների վերադարձման հարցի քննարկումն ու լուծումը կրկին մնացել է առկախված։

Էդ ինչի՞ վրա եք հրճվում ․․․»։ 

  • Կիսվել: