հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱՏՄ պետությունների ղեկավարները դեկտեմբերի 9-ին կքննարկեն միջազգային համագործակցության հարցեր

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները դեկտեմբերի 9-ին կքննարկեն միջազգային համագործակցության հարցեր

Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի օրակարգում միջազգային համագործայկցության և արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման հարցեր են: Այս մասին այսօր հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օգնական Իյա Մալկինան:

Նա նշել է, որ հավաքին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները:

՛՛Ենթադրվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն 2023 թվականին միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները, սպասարկման ոլորտների ցանկում նախատեսված փոփոխությունները, ֆինանսավորման աղբյուրները, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոոտների վերացումը և այլ հարցեր՛՛,-ասել է Մալկինան:

  • Կիսվել: