չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ԵԱՏՄ-ն պետք է ցույց տա իր գլխավոր նշանակությունը. Ժապարով

ԵԱՏՄ-ն պետք է ցույց տա իր գլխավոր նշանակությունը. Ժապարով

Այս դժվարին ժամանակաշրջանում ԵԱՏՄ-ն պետք է ցույց տա իր գլխավոր նշանակությունը՝ քաղաքացիների կյանքի որակի բարելավումը՝ խոչընդոտները վերացնելու եւ փոխադարձ առեւտրի ընթացակարգերը պարզեցնելու միջոցով։ Այս մասին այսօր Երեւանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում ասել է Ղրղզստանի կառավարության ղեկավար Ակըլբեկ Ժապարովը: 

Նրա խոսքով՝ նիստն ընթանում է բարդ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական միջավայրում։

՛՛Այս դժվարին ժամանակաշրջանում մեր Միությունը, կարծում եմ, պետք է ցույց տա իր գլխավոր նշանակությունը՝ քաղաքացիների կյանքի որակի բարելավումը՝ խոչընդոտները վերացնելու եւ փոխադարձ առեւտրի ընթացակարգերը պարզեցնելու միջոցով։ Մենք ունենք դրա համար անհրաժեշտ ամեն ինչ, եւ գլխավորը մեր պետությունների ղեկավարների քաղաքական կամքն է։ Մնում է, որ մենք անենք ամեն ինչ՝ իրական փոխշահավետ տնտեսական գործընկերության համար։ Մենք բոլորս հավատարիմ ենք մեկ ընդհանուր նպատակին՝ դա մեր Միության ամրապնդումն է մեր ինտեգրացիոն ասոցիացիայի չորս հիմնական դրույթների առաջմղման միջոցով՝ ի շահ մեր պետությունների եւ ժողովուրդների բարգավաճման՛՛,- ասել է Ժապարովը։

Նա նաեւ հավելել է, որ հանդիպման օրակարգը բովանդակալից է եւ ներառում է Եվրասիական տնտեսական միության համար ամենակարեւոր ու արդիական հարցերը։

  • Կիսվել: