շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը 2023թ. առաջին կիսամյակում կազմել են 34.3 մլրդ դրամ. ՊԵԿ

ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը 2023թ. առաջին կիսամյակում կազմել են 34.3 մլրդ դրամ. ՊԵԿ

2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 34.3 մլրդ դրամ:

2022թ. նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրներից (այդ թվում՝ ՀՀ-ից) մաքսատուրքերի բաշխման արդյունքում ստացվել են 28.9 մլրդ դրամ մուտքեր (այդ թվում` հուլիս ամսին փոխանցված և 2022թ. 1-ին կիսամյակին վերաբերող): 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 42.4 մլրդ դրամ:

  • Կիսվել: