չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ի ու Ադրբեջանի պայմանավորվածությունների կատարման շուրջ երկխոսության շարունակմանը. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ի ու Ադրբեջանի պայմանավորվածությունների կատարման շուրջ երկխոսության շարունակմանը. ԵԱՀԿ գործող նախագահ

Ադրբեջանի և Հայաստանի երեկվա համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է  ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին։

Նա հավելել է. «ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել պայմանավորվածությունների կատարման շուրջ երկխոսության շարունակմանը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողների:

Հավելենք նաև, որ Ադրբեջանական ԶԼՄ-ները շրջանառում են Հայաստան վերադարձող գերիների անունները:

  • Կիսվել: