երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միմյանց հետ չեն խոսում. Փաշինյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միմյանց հետ չեն խոսում. Փաշինյան

ԵԱՀԿ Մինսկի համանախագահները միմյանց հետ չեն խոսում: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ընդդիմության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցությունների վերաբերյալ դիտարկումների մասին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրար հետ չեն խոսում: Ասում են՝ ՛՛ես իր հետ չեմ խոսի, նույն սեղանի շուրջ չեմ նստի՛՛: ՀՀ իշխանությանն ասեք ձևը՝ պարտադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին իրար հետ նստելու մի սեղանի շուրջ...՛՛:

 

  • Կիսվել: