հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հայտարարությամբ են հանդես եկել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հայտարարությամբ են հանդես եկել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հայտարարությամբ են հանդես եկել։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ընդունել են ի գիտություն Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, «համընդհանուր ընտրությունները», որոնց առաջին փուլը կայացել է մարտի 31-ին։

Լեռնայինղարաբաղյան կարգավորման համատեքստում համանախագահները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը նրա ապագայի որոշման հարցում՝ 2019թ․ մարտի 9-ին համանախագահների հայտարարության մեջ շարադրված սկզբունքներին եւ տարրերին համապատասխան։ Դրա հետ մեկտեղ, համանախագահները նշում են, որ համանախագահող երկրներից ոչ մեկը կամ ցանկացած այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։

Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում այդ «ընտրությունների» արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն եւ ընդգծում են, որ արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ լեռնայինղարաբաղյան հակամարտության ամուր եւ խաղաղ կարգավորման շարունակական բանակցությունների արդյունքը»,- նշվում է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: