չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԵԱՀԿ ՄԽ առաքելությունն ավարտվել է, Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը. Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ

ԵԱՀԿ ՄԽ առաքելությունն ավարտվել է, Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը. Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը դեռ չսկսված ավարտվել է: Այս մասին ասել է Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Ալի Հուսեյնլին, տեղեկացնում է Trend-ը:

Հուսեյնլին նշել է, որ Ղարաբաղյան հարցը լուծվել է ՛՛Ադրբեջանի հակահարձակողական գործողությունների հետևանքով՛՛:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ինչ վերաբերում է նրան, թե Մինսկի խումբը կարող է որևէ այլ գործողություն ձեռնարկել, ապա միակ բանը, որ այն կարող է անել, Հայաստանին ստիպելն է՝ կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթները: ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է օգտակար լինել այս հարցում՛՛:

Պաշտոնյան նաև ասել է, որ այլևս որևէ հակամարտություն չկա, քանի որ Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը:

 

  • Կիսվել: