երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԵԱՀԿ Մինսկի խումբը կցրվի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո. Արարատ Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը կցրվի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո. Արարատ Միրզոյան

Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության անհրաժեշտությունը չի տեսնի այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ ստորագրված կլինի խաղաղության պայմանագիրը։ 

Այս մասին ՀՀ Ազգային ժողովում  հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե Հայաստանը պետք է համաձայնություն տա Մինսկի խումբը լուծարելու իրենց առաջարկին։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է։ Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով հակամարտությունն արդեն մոտեցավ ավարտին, և այդ պահին մենք էլ արդեն կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Մինչ այս պահը, ցավոք, մենք տեսնում ենք որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնց մենք շարունակաբար հանդիպում ենք Ադրբեջանի կողմից»,-ընդգծեց Միրզոյանը։

 

  • Կիսվել: