կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը «վերակենդանացման նշաններ» է ցույց տալիս․ Արա Այվազյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը «վերակենդանացման նշաններ» է ցույց տալիս․ Արա Այվազյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ցույց է տալիս «վերակենդանացման նշաններ»: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ-ում հայտարարել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Մինսկի խմբի համանախագահությունը կոչված է ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի հակամարտող կողմերը հանգեն բանակցային կարգավորմանը: Ուրախ եմ արձանագրել, որ Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները: Լիահույս ենք, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետևի, այլ կհամակարգի գործընթացները»,- ասաց Այվազյանը:

  • Կիսվել: