երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
 Մինսկի խմբի  ցանկացած ձևով վերականգնումը բացարձակապես անիրատեսական է և մեզ համար անընդունելի․ Ալիև

Մինսկի խմբի ցանկացած ձևով վերականգնումը բացարձակապես անիրատեսական է և մեզ համար անընդունելի․ Ալիև

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը բացարձակ ոչ իրատեսական է։ Նման հայտարարությամբ ուրբաթ օրը՝ հուլիսի 21-ին Շուշիում հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այժմ Մինսկի խմբի  ցանկացած ձևով վերականգնումը բացարձակապես անիրատեսական է և մեզ համար անընդունելի։ Մեզ ինչ-որ լուրեր են հասնում, երբեմն ինչ-որ տեղեկություններ, որ ինչ-որ մտքեր կան այդ «կոտրված ծաղկամանը» նորից հավաքելու մասին։ Բայց դա հնարավոր չէ գործնականում և Ադրբեջանի անհամաձայնության տեսանկյունից, որովհետև, ինչպես հասկանում եք, մենք այնքան էլ լավ հիշողություններ չունենք Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ նշել է Ալիևը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում երկու միջնորդ կա՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Անդրադառնալով բանակցությունների բրյուսելյան ձևաչափին՝ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն դա դիտարկում է որպես «Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մակարդակով ուղիղ փոխգործակցությանը ինչ-որ լրացուցիչ կամ օգնող մեխանիզմ»։ «Եվ կարծում եմ, որ դա դեռ քիչ թե շատ հաջող աշխատում է»,- հավելել է նա։

  • Կիսվել: