ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչն ու գլխավոր քարտուղարը կայցելեն ՀՀ

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչն ու գլխավոր քարտուղարը կայցելեն ՀՀ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիքսենը (Նորվեգիա) եւ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան մտադիր են այցելել Ադրբեջան եւ Հայաստան՝ Վրաստան կատարած այցը ավարտելուց հետո: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ ԽՎ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ այցի ընթացքում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-19-ը, քննարկվել են ներքին եւ տարածաշրջանային այցերը Վրաստան եւ Հարավային Կովկաս:

Կարի Հենրիքսենն ընդգծել է քաղաքական կայունության, երկխոսության եւ փոխզիջումների կարեւորությունը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտությունների լուծման համար:

 

  • Կիսվել: