երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Կոչ ենք անում շտապ ավարտել ձերբակալվածների և աճյունների փոխանակումը. ԵԱՀԿ գործող նախագահ

Կոչ ենք անում շտապ ավարտել ձերբակալվածների և աճյունների փոխանակումը. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն թվիթերյան իր էջում գրառմամբ ողջունել է Ադրբեջանի կողմից հայ գերիների արձակումը:

«Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտել ձերբակալվածների և բոլոր աճյունների փոխանակումը, ինչպես պարտավորում է Միջազգային հումանիտար օրենքը: Լիովին սատարում ենք Մինսկի խմբի համանախագահներին և հորդորում կողմերին՝ հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացը նրանց միջոցով»,- գրել է Լինդեն:

Նա նաև կցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ին արված հայտարարությունը:

 

  • Կիսվել: