հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները

ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները

Շվեդիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին Լինդեն նշել է իր թվիթերյան էջում:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Այսօր Ադրբեջանի իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ զրուցել եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին: ԵԱՀԿ նախագահությունը և իմ անձնական ներկայացուցիչն ուշադիր հետևում են իրավիճակին՛՛:

Լինդեն հաղորդել է նաև, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

  • Կիսվել: