ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել է Արցախի հարցին

ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել է Արցախի հարցին

ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին որոշ փակագծեր է բացել Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցած շաբաթ անցկացված հանդիպումից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռամանը, խոսելով է ձգձգվող հակամարտությունների մասին, անդրադարձել է Արցախի հարցին , ԵԱՀԿ -ի կարգավորման շրջանակներում:

Նախ, նա անցած շաբաթ Ժնևում տեղի ունեցած հանդիպումները որակել է որպես բանակցություն, որտեղ մշակվել են հնարավոր հաջորդ քայլերը և այդ քայլերի մեջ հիշատակել հանրությանը խաղաղության պատրաստելու , ինչպես նաև այլ «սկզբունքներ և տարրեր» քննարկելու մասին (չի հստակեցվում, թե ինչի մասին է խոսքը) : Սակայն նա ասում է, որ այդ սկզբունքներն ու տարրերը կարող են հիմք հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»:

  • Կիսվել: