ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին՝ ԼՂ կարգավորման հարցով ՄԽ-ում աշխատանքի համար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին՝ ԼՂ կարգավորման հարցով ՄԽ-ում աշխատանքի համար

ԵԱՀԿ-ն շնորհակալ է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում կարգավորման շուրջ Մինսկի խմբի աշխատանքներին մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք քննարկել ենք Մինսկի խմբի և նրա համանախագահների աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին իր աշխատանքը շարունակելու համար և հուսով ենք, որ նրա աշխատանքը և մասնակցությունը կշարունակվեն:

Կարծում ենք, որ սա լավ հարթակ է դիրքորոշումների մերձեցման, խաղաղության հասնելու համար՛՛:

 

  • Կիսվել: