Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադբրեջանը ներառված են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում. Չինաստանի դեսպան
Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ներառված են չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Չինաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը։
Նա պարզաբանել է, որ Չինաստանը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ պահում է բարեկամական հարաբերություններ։
«Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի աջակցենք տարածաշրջանի անվտանգությանը»,- նշել է դեսպանը։