կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ե՛վ ադրբեջանցիները, և՛ հայերն ասում են, որ ապաշրջափակման գործընթացում ամենամեծ առաջընթացը գրանցվել է Ռուսաստանի մասնակցությամբ հարթակում. Օվերչուկ

Ե՛վ ադրբեջանցիները, և՛ հայերն ասում են, որ ապաշրջափակման գործընթացում ամենամեծ առաջընթացը գրանցվել է Ռուսաստանի մասնակցությամբ հարթակում. Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի  շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին Արևմուտքի մասնակցության մասին:

Լրագրողը հարցին առ այն, թե արդյոք Ռուսաստանն Արևմուտքի կողմից նկատում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին միջամտելու փորձեր, Օվերչուկն ասել է. «Մենք գիտենք, և դա երևում է (Եվրոպական խորհրդի նախագահ) Շառլ Միշելի հայտարարություններից, որոնք նա հրապարակում է Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի հետ բանակցություններից հետո, որ այդ հանդիպումներին քննարկվում են տրանսպորտային ապաշրջափակման խնդիրները: Միաժամանակ նշվում է այս հարցում կողմերի գրանցած  առաջընթացը։ Ինչպես հասկանում եք, այս առաջընթացը ձեռք է բերվել եռակողմ հարթակում՝ Ռուսաստանի մասնակցությամբ, թեև պարզ է, որ եվրոպացիները չեն նշի այդ մասին։

Մեր բանակցող գործընկերները համաձայն են, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ ստեղծված հարթակում, դա ասում են և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը, ամենամեծ առաջընթացն է գրանցվել։  Եվ այստեղ այսօր նկատվում է արդյունք. դա իսկապես այդպես է: Փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափից դուրս գալն ակնհայտ բացասական հետևանքներ կունենա բոլորի համար»։

  • Կիսվել: