շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Ձեզ թվում է՝ գալիս եք այստեղ, երկնքից մանանա է թափվում, չարաչար սխալվում եք․ Սիմոնյանը՝ Մանուկյանին

Ձեզ թվում է՝ գալիս եք այստեղ, երկնքից մանանա է թափվում, չարաչար սխալվում եք․ Սիմոնյանը՝ Մանուկյանին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ ամբիոնի մոտ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը տեղից սկսեց բղավել՝ դժգոհելով Փաշինյանի ելույթից:

ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը նախ խնդրեց Փաշինյանին զբաղեցնել իր տեղը, ապա դիմեց Գեղամ Մանուկյանին. «Կոնկրետ ձեզ եմ դիմում, միշտ հոգնում եմ ես ձեզ սաստելուց: Ախր այնպիսի վիճակում եք ինձ դնում, չգիտեմ՝ ինչ անեմ, անկեղծ: Հավելյալ խոսում եմ, զգուշացնում եմ: Տեղից խոսում եք, սա ձեր հարցազրույցը չի: Եթե ձեզ թվում է, որ դուք գալիս եք այստեղ, մանանա եք թափում երկնքից, դուք չարաչար սխալվում եք:

Ինչ ասես խոսում եք, հնարում եք, սուտ եք խոսում, եւ ոչ միայն դուք: Հերիք եղավ, կանոնակարգ գոյություն ունի, գոնե էս օրենքին ենթարկվեք: Կրակն եմ ընկել ես ձեր ձեռը»:

Այդ ընթացքում Գեղամ Մանուկյանը շարունակում էր տեղից արձագանքել:

Ալեն Սիմոնյանը Գեղամ Մանուկյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: