երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ձևավորված են Շիրակի մարզում ՏԻՄ ընտրությունների տեղամասային կենտրոնները

Ձևավորված են Շիրակի մարզում ՏԻՄ ընտրությունների տեղամասային կենտրոնները

Ձևավորված են Շիրակի մարզում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային կենտրոնները, հայտնի են նաև հանձնաժողովների կազմերը:

 Շիրակի մարզում այդ օրը կգործի ընդհանուր հաշվով 117 ընտրատեղամաս. Արթիկում՝ 34, Աշոցքում՝ 26, Ամասիայում՝ 19, Ախուրյանում՝ 38։ 
 

Մարզում վարչատարածքային բաժանումների պատճառով բնակավայրի կարգավիճակ են ստացել նաև այն գյուղերը, որոնք լքված են ու բնակիչներ չունեն հատկապես շատ են նմանատիպ բնակավայրերը Ամասիայում ու Ախուրյանում: Այդ բնակավայրերում տեղամասեր չեն ձևավորվել:

Ամասիա խոշորացվող համայնքն ընդգրկելու է 26 բնակավայր, բայց ունենալու է 19 տեղամասային կենտրոններ։ 7 գյուղերում բնակիչներ չկան, բնականաբար, տեղամասային կենտրոններ այստեղ չեն բացվի:

  • Կիսվել: