երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ձևավորելու ենք լիովին նոր ստորաբաժանումներ. Բադասյանը՝ ՊԵԿ-ում փոփոխությունների մասին

Ձևավորելու ենք լիովին նոր ստորաբաժանումներ. Բադասյանը՝ ՊԵԿ-ում փոփոխությունների մասին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր կառավարությունը հաստատեց «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որով ներդրվում է մաքսային և հարկային ծառայության անցնելու նոր ընթացակարգ, որոնցով.

1. Ձևավորելու ենք լիովին նոր ստորաբաժանումներ։ Գործընթացը սկսվելու է մայրաքաղաք Երևանից։

2. Արդեն 2022 թ․ երկրորդ կեսին պատրաստ կլինի նոր էլեկտրոնային համակարգը, ինչը կվերացնի մաքսատուն այցելելու անհրաժեշտությունը։

3. Փոփոխություններ կլինեն նաև մաքսային տերմինալներում, որոնք, արդեն էլեկտրոնային համակարգից ստանալով համապատասխան ազդակները, կիրականացնեն կոնկրետ զննության գործառույթներ։

4. Նոր ընթացակարգն ենթադրում է մրցութային կարգով ընդունելություն, ուսումնական գործընթաց՝ տեսական ու գործնական փուլերով:

  • Կիսվել: