շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ձեռք բերված հաջողությունները շատ քիչ են, պատճառը՝ Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է»․ Բայրամով

«Ձեռք բերված հաջողությունները շատ քիչ են, պատճառը՝ Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է»․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին, խաղաղության բանակցություններին և խաղաղության պայմանագրի ընթացքին։ 

«Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքում որոշում է կայացվել խաղաղ բանակցություններ անցկացնել երկրների տարածքային ամբողջականության հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։

Դեկտեմբերի 23-ին բանակցությունների երրորդ փուլը պետք է կայանար Մոսկվայում, բայց Հայաստանը ձախողեց այն։ Տեղի է ունեցել նաև սահմանազատման երեք հանդիպում։ Չնայած այս ամենին՝ ձեռք բերված հաջողությունները շատ քիչ են։ Դրա պատճառը Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է»,-ասել է Բայրամովը։

  • Կիսվել: