շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ձեռնամարտ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև․ Կառավարության անդամներն ու ԱԺ պատգամավորները փորձում էին բաժանել նրանց (տեսանյութ)

Ձեռնամարտ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև․ Կառավարության անդամներն ու ԱԺ պատգամավորները փորձում էին բաժանել նրանց (տեսանյութ)

Ազգային ժողովում քիչ առաջ արտակարդ միջադեպ տեղի ունեցավ․ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին արձագանքելիս հայտարարեց, որ իշխանական խմբակցության պատգամավորները ամբարտավան ոճի ելույթ են ունենում։ Սրան նստած տեղից արձագանքեց ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը․ «Լսի, հոպար»։ «Պարոն Միքայելյան, ես հոպար չեմ ձեզ համար, մարդու հետ եմ խոսում․․․», -դիմելով Միքայելյանին հայտարարեց Մարուքյանը։ Նստած տեղից, Միքայելյանը հավանաբար սպառնաց Մարուքյանին, և վերջինը հետաքրքրվեց՝ «Ի՞նչը կցխես»։ Այդ ասելուց հետո նա իջավ ԱԺ ամբիոնից, մոտեցավ իրեն ընդառաջ եկող Միքայելյանին ու նրանց երկուսի միջև ձեռնապարտ առաջացավ։ Պատգամավորները և կառավարության անդամները մոտցան կռվողներին և փորձեցին բաժանել նրանց։ Սակայն կրքերը բորբոքված էին։ Ամբիոնից նրանց մոտեցավ նաև ԱԺ նախագահը։ Մի կերպ նրանց բաժանելուց հետո ԱԺ նախագահը վերսկսեց նիստը, և ամբիոնին ելույթը շարունակելու համար մոտեցած Էդմոն Մարուքյանը նյարդային լինելու պատճառով չկարողացավ շարունակել, և բուռն արձագանքեց դահլիճից Միքայելյանի հայտարարություններին։ Թեպետ Միքայելյանին փորձում էր հանգստացնել Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ակայն դարձյալ չստացվեց, և ԱԺ նախագահը մինչև ժամը 11։00-ն ընդմիջում հայտարարեց։ Նշենք, որ նիստերի դահլիճում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: