շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ձեր ներկայացրած օրակարգը կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար»․ «Պատիվ ունեմ»-ը լքեց դահլիճը՝ չմասնակցելով քննարկմանը

«Ձեր ներկայացրած օրակարգը կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար»․ «Պատիվ ունեմ»-ը լքեց դահլիճը՝ չմասնակցելով քննարկմանը

Իրավիճակը բավականին բարդ է, հատկապես ձեր ներկայացրածի հումանիտար աղետ համատեքստը, որովհետև սա միայն հումանիտար աղետի հարց չէ, փաստացի Հայաստանն ու Արցախը կանգնած են նոր պատերազմի շեմին։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախը փաստացի կանգնած է ցեղասպանության շեմին։ Ձեր ներկայացրած օրակարգը որևէ կերպ համարժեք չէ Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և այն մոտեցումը, որ դուք եք արտահայտում,  ոչ միայն չի կանխում վերահաս վտանգը, այլև կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար»,- ասաց նա։

Աբրահամյանը հայտարարեց, որ «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցելու քննարկմանը և նշեց, որ իրենց խոսքը կներկայացնեն 16․00-ին՝ կառավարության շենքի դիմաց։ Խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը։

  • Կիսվել: