երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ձեր հարազատներին, ձեր նախնիներին, ձեր պապերին ասել են «թռած», «փախած», «հայրենիքը հանձնած»․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

Ձեր հարազատներին, ձեր նախնիներին, ձեր պապերին ասել են «թռած», «փախած», «հայրենիքը հանձնած»․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

Ձեր հարազատներին, ձեր նախնիներին, ձեր պապերին ասել են «թռած», «փախած», «հայրենիքը հանձնած»: Քարոզարշավի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին։

«Համարեք, որ երկիրը մի մեծ մեր ընտանիքն է, և ունենք մի մարդ, որը հիստերիկ է, գժական գնացող։ Համարենք մեր երկիրը մի մեծ ընտանիք, և այդ ընտանիքի հորից է կախված այս երկիրը հանգիստ է լինելու, թե ոչ, պատերազմ է ունենալու, թե խաղաղություն, բարեկեցիկ է լինելու, թե հակառակ։

Մեկ սխալի համար գինը եղավ հսկայական հողեր, 150,000 փախստականներ, Արցախի կորուստ, 5,000 զոհ, հիմա թիկունք չի մնացել, հերթական սխալը դա լինելու է Սյունիք, լինելու է արևմտյան Ադրբեջան, միգուցե մսկիթների կառուցում Հայաստանի տարածքում։ Ուզու՞մ ենք մենք սա։ Ուրեմն այս անգամ սխալվելու ուղղակի տեղ չունենք»:

  • Կիսվել: