երեքշաբթի, հունիս 28
28 / 6 / 2022
Ձեր երկու խմբակցությունները կարող են միավորվել մեկ դաշինքի շուրջ, որը կարող եք անվանել քաղաքական բայղուշների դաշինք. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմությանը

Ձեր երկու խմբակցությունները կարող են միավորվել մեկ դաշինքի շուրջ, որը կարող եք անվանել քաղաքական բայղուշների դաշինք. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմությանը

Որոշ մարդիկ, որոշ բորբոքված և բարկացած քաղաքացիների հետ հարձակում գործեցին ԱԳՆ-ի վրա և դա ներկայացրեցին որպես մեծագույն ձեռքբերում: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:

«Ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա, ավելի ճիշտ ԱԺ պատգամավոր հանգիստ կարող է մուտք գործել ցանկացած պետական կառույց և իր հանդիպումներն անցկացնել, սակայն երբ դա տեղի է ունենում այս խուլիգանական ձևով՝ որևէ կերպ, որևէ ընկալում չի կարող ունենալ: Ուզում եմ ձեզ նաև տեղյակ պահել, որ այս նույն պատգամավորների գործընկերուհի Ագնեսա Խամոյանը հանդիպում էր խնդրել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից և հանդիպել էր նրա հետ՝ ստանաալով իրեն հուզող պատասխաններ: Արարատ Միրզոյանը բարի կգտնվի և ձեզ հետ նույնպես  կհանդիպի, եթե դուք քաղաքակիրթ ձևով հանդիպում խնդրեք և պահանջեք ձեր հարցերի պատասխանները, սակայն՝ ոչ»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ ԱԳ նախարարի հետ կապված ընդդիմադիրներն ունեն իրենց  մոտեցումները:

«Էն ձեր գործընկերները դրսերում, էն որ գնում են Թուրքիայի դրոշ են նվիրում Արարատ Միրզոյանին, կամ ինչ-որ ծաղիկներ են նվիրում, երևի, պետք է ի պատասխան դրան էլ, ձեզ Թալեաթի բեղերից նվիրեն մարդիկ՝ ի նշան ձեր պատմական բարեկամության և դաշնակցային հարաբերությունների, որ դուք ձեզ ավելի հարմարավետ զգաք, կամ, երբ Ղազինյանը բրյուսելյան հանդիպումից առաջ ինչ-որ 7 կետանոց հայտարարության նախագիծ է դնում իր էջում, ասելով, որ բրյուսելյան իր աղբյուրներն իրեն տեղեկացրեցին, որ նմանատիպ սրբագրումներ պիտի տեղի ունենան, և փաստաթուղթ պիտի ստորագրվի. հետո չի էլ բարեհաճում ներողություն խնդրել նմանատիպ կեղծ և զզվելի տեղեկություններ հանրության մեջ տարածելու համար և շարունակում է հանգիստ սրտով ասել, որ հա բրյուսելյան դավադրություն»,- ասաց նա ու հավալեց,-«Ես հասկանում եմ, որ դուք ունեք արդեն այդ քաղաքականությունը, որ պիտի բոլոր կարևոր իրադարձություններից առաջ ստահոդ, կեղծ, զզվելի, ստոր ստեր տարածեք և դրանով հանրության մեջ ինչ-որ կարծիքներ և նախատրամադրվածություն առաջացնեք»:

Պատգամավորն իր ելույթում հանդես եկավ առաջարկությամբ.

«Այս ձեր երկու խմբակցությունները կարող են միավորվել մեկ դաշինքի շուրջ, որը կարող եք անվանել քաղաքական բայղուշների դաշինք. դա շատ լավ համապատասխանում է ձեզ»,- ասաց նա:

  • Կիսվել: