ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դուրս արի փողոց. Իշխան Սաղաթելյան

Դուրս արի փողոց. Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայրենակիցներին ուղղված կոչով՝ վաղը փողոց դուրս գալու վերաբերյալ:

՛՛Մայիսի 17-ին՝ ժամը՝ 08:00-ին

- բոլորիդ խնդրում եմ միանալ ձեր գտնվելու վայրի մոտ իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաներին

- բոլոր վարորդներին խնդրում եմ հատկապես այդ ժամերին ազդանշաններով միանալ բողոքի ակցիաներին

- աշխատանքի շտապող մեր բոլոր քաղաքացիներին խնդրում եմ տեղեկացնել ձեր գործատուներին, որ արդար բողոքի դրսևորման պատճառով դուք չեք կարող ներկայանալ աշխատանքի

- դպրոցներ և բուհեր շտապող մեր երիտասարդներին կոչ եմ անում բոյկոտել դասերը և միանալ փողոցում բոլորիս ապագայի համար պայքարող արժանապատիվ հայրենակիցներին

- բոլորին հորդորում եմ ակցիաների ժամանակ զերծ մնալ սադրանքներին տրվելուց:

Մեր ամենաուժեղ զենքը միասնականությունը և համերաշխությունն են, որոնք ցանկացած իրավիճակում հաղթելու են կազմակերպված սադրանքներին։

Կազմակերպված, աննահանջ, նոր ուժով և ոգով շարունակում ենք պայքարը ՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս անվտանգ ապագայի՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: