ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դուք շատ մեծ ազդեցություն թողեցիք հասարակության վրա՝ դասակարգեցիք դատավորներին․ դատավոր Արսեն Մկրտչյանը՝ պատգամավորներին

Դուք շատ մեծ ազդեցություն թողեցիք հասարակության վրա՝ դասակարգեցիք դատավորներին․ դատավոր Արսեն Մկրտչյանը՝ պատգամավորներին

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանի թեկնածությունը։

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարց ուղղեց նրան՝ խոսելով այն մասին, որ դատավորի պաշտոնը ոչ գրավիչ է դարձել․ «20 թվականին մեկ մրցույթ ենք ունեցել։ Հիմա անզեն աչքով նկատելի է դառնում, որ ունենք խնդիր դատական իշխանությունը նոր դատավորներով համալրելու։ Ես կարծում եմ՝ սա լրջագույն մարտահրավեր է մեզ համար, քանի որ, նույնիսկ եթե լավագույն ռեֆորմները մենք անենք արդարադատության համակարգում, դատական իշխանությունում, այդ ռեֆորմներն առնվազն, ամբողջությամբ իրենց արդյունքը չեն կարող տալ, քանի որ մենք նոր ու որակյալ դատավորներով չենք կարողանում համալրել դատական իշխանությունը։ Ըստ ձեզ ո՞րն է այս մարտահրավերի խորքային պատճառը, ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այս խնդիրը»։

Արսեն Մկրտչյանը  ունեցել․ 11 թափուր տեղ ենք ունեցել, եղել է 15 հավակնորդ, որից 5-ը գրավոր փուլը հաղթահարել է, բանավոր փուլ առհասարակ չենքնշեց, որ խնդիրը հաղթահարելի է, քանի որ դատավորի պաշտոնն իրավաբանների համար այն բարձրագույն շեմն է, որին իրավաբանը կարող է հասնել։ «Վերջիվերջո դատավորը պաշտոն չէ, դատավորը մեր Սահմանադրությամբ ամրագրված յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքն է, դատարանի իրավունքն է, դատավորը հանդես է գալիս որպես դատարան և դա իրավաբանների համար ամենաբարձր դիրքն է, որը կարող է լինել»,-նշեց նա։

Մկրտչյանի խոսքով՝ դեռ շարունակելու են համակարգից դատավորներ հեռանալ։ Տարիներ առաջ, երբ իր գործընկերը դիմում է գրել՝ համակարագից հեռանալու համար, պատճառն այն է եղել, որ դատավորն ինչ-որ տեղ ամաչում է ասել, որ դատավոր է։ «Հարգելի պատգամավորներ, այս երկօրյա քննարկումը․․․ ես կհասկանամ ամեն ինչ, թե՛ քաղաքական նպատակներ, թե՛ խնդիրներ ու հետևանքներ, բայց մեկ շատ մեծ ազդեցություն դուք այս դահլիճից թողեցիք մեր հասարակության վրա․ դուք դասակարգեցիք դատավորներին։ Դուք դասակարգեցիք անձանց իրավունքը և այս ամենից հետո այն ազդեցության ուժը, որը դուրս է գալիս այս ներկայացուցչական դահլիճից՝ շատ մեծ է, ձեր ամեն բառը մենք կիրառում ենք որոշումներում, օրենքների մեկնաբանման ժամանակ․ իրականում կիրառում ենք, լսում ենք դեբատները և այլն։ Ձեր խոսքի ազդեցությունն էլ է ինքնին մեծ։ Ես համոզված եմ, որ երեկվա քննարկումներից հետո մենք նորից կունենանք խնդիրներ, որ մարդիկ չեն ուզենա դառնալ դատավոր»,-ասաց դատավորի թեկնածուն։

Նա հայտնեց, որ դատավորի կենսաթոշակ չեն կարողանում ստանալ հիմա, քանի որ օրենքների բաց կա։ Չկա հեղինակություն, սոցիալական երաշխիքներ, վերաբերմունք այդ պաշտոնի նկատմամբ։

«Ազատման պատճառն այդ կարգավիճակի նկատմամբ վերաբերմունքն էր։ Ես կարծում եմ, որ մենք պետք է լրջագույնս մտածենք այդ մասին և հոգ տանենք դատավորի անկախության, դատավորի իրավունքի, մեր երկրի քաղաքացու անկախ դատարան ունենալու իրավունքի վրա, որովհետև ամեն օր դատարաններում 500-600 գործ է քննվում։ Մոտ 1200 քաղաքացի ամեն օր մտնում է դատական նիստերի դահլիճ և նայում այնտեղի մեջտեղի նստած անձին, որն իր սահմանադրական անկախ իրավունքն է։ Ներողություն եմ խնդրում, ամենայն խորը հարգանքով, բայց մենք երեկ դասակարգեցինք ու քաղաքացուն ասացինք՝ երբ այդ մեջտեղը կնայես, կմտածես նա նվիրյալ է, թե այսպիսին»,-ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն։

  • Կիսվել: