հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դուք նախագահին կթողնե՞ք որևէ լիազորություն, բացի դաշնամուր նվագելուց․ Արթուր Խաչատրյան

Դուք նախագահին կթողնե՞ք որևէ լիազորություն, բացի դաշնամուր նվագելուց․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ներկայիս իշխանությունը նախագահից խլում է բոլոր հնարավոր լիազորությունները։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։
ՀՀ կառավարության առաջարկած փոփոխություններով՝ ԱԱԾ ղեկավարին նշանակելու և ազատելու է ոչ թե ՀՀ նախագահը, այլ վարչապետը։
 
«Դուք նախագահին կթողնե՞ք որևէ լիազորություն, բացի դաշնամուր նվագելուց։ Դուք նրան զրկել եք գեներալական կոչումներ շնորհելու իրավունքից, հիմա զրկում եք նաև ԱԱԾ պետ նշանակվելու իրավունքից։ Եթե այս մարդը ձեր դուրը չի գալիս որպես նախագահ, հանեք, ուրիշին դրեք: Ընտրեք մեկ այլ մարդու, որն իրատեսորեն կպահպանի հավասարակշռությունը իշխանության թևերի միջև»,-հայտարարեց Խաչատրյանը։
 
 

  • Կիսվել: