Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը. Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին
Ես չեմ եկել Ձեր հարցերին պատասխանելու, Դուք մեկնաբանություն եք անում, ինչպես միշտ արել եք: Այս մասին հարզազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանին ասաց Սրբազան շարժման ղեկավար Բագրատ Սրբազանը
«Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը»,-հավելեց նա։
Պետրոս Ղազարյանը փորձեց ճշտել Բագրատ Սրբազանի տեսակետը նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի մասին և մեղադրել Սրբազանին, որ աղճատել է Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ նա իբրև թե ասել է, թե Արցախը թոկ է եղել Հայաստանի վզին։
Պետրոս Ղազարյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանն այդպես չէ ասել, Բագրատ Սրբազանն էլ նշեց, որ չի եկել նրա խոսքերը մեկնաբանելու:
«Վարչապետը ստախոս է այն գլխից։ Ասել է Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը խաբել է բոլոր տեղերում։ Նախընտրական ծրագրում գրվածի ամբողջությամբ հակառակն է արել։ Նոյեմբերի 9-ի մասին Ես տարբեր տեղերում նշել եմ այդ մասին։
Եթե իսկապես պրոֆեսիոնալ եք, հղումը կգտնեք, կկարդաք։ Այդ թուղթը ստորագրողը պետք է դրա պատասխանատվությունը կրի։ Ես չեմ եկել բովանդակային հարցազրույց ունենալու ձեզ հետ»,-նշեց Բագրատ Սրբազանը