երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Դուք ինձ ու իմ նախկին ամուսնու վրա կեղտոտ հոդվածներ եք տպել տվել. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դուք ինձ ու իմ նախկին ամուսնու վրա կեղտոտ հոդվածներ եք տպել տվել. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինայնին, ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ վերջինս իր ու իր նախկին ամուսնու վրա ՛՛կեղտոտ հոդվածներ է տպել տվել՛՛

՛՛Պարոն Փաշինյան, երբ Ձեզ հարց են տալիս Ձեր ղեկավար համակարգի կոռումպացվածության մասին, միշտ խուսափում եք հարցին պատասխանելուց, փոխարենը մեզ հիշեցնում եք ինչ-որ քրեական գործերի մասին, որոնք մեզ վրա բացվել են Ձեր քաղաքական պատվերով՛՛,-նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն իր ու իր նախկին ամուսնու վրա ՛՛կեղտոտ հոդվածներ է տպել տվել՛՛, երբ ինքը հարցրել է կոռումպացված համակարգի վերաբերյալ:

՛՛Դուք մեր հարցերին պատասխան չունեք: Միայն ընդունակ եք կամ կեղտոտ հոդվածներ տպել տալ մեզ վրա կամ քրեական գործեր:

Պարոն Փաշինյան, ես ձեզ առաջարկում եմ մեզանից ոչ մեկին չխնայել: Կարող եք հենց այսօր ոստիկանությանը հանձնարարել, որ մեզ վրա քրեական գործեր հարուցեն: Տեսնենք ինչ կգտնեք՛՛,-նշեց Սամսոնյանը:

 

  • Կիսվել: