կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դուք հաղթողներ եք, սիրելի բարեկամներ, ուղղակի մի պրոբլեմ կա՝ դուք չկաք․ Ռուբինյանը՝ «Հայաստան» դաշինքին

Դուք հաղթողներ եք, սիրելի բարեկամներ, ուղղակի մի պրոբլեմ կա՝ դուք չկաք․ Ռուբինյանը՝ «Հայաստան» դաշինքին

Ընտրություններից առաջ ձեր ոչ պաշտոնական կարգախոսներից մեկը «կրելու ենք» էր, հետո պարզվեց այդ կարգախոսը նշանակում էր մտնել խորհրդարան։ Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը` խորհրդարանի արտահերթ նիստում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին, թե ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն չի հաղթել։

«Հիմա փաստ է, որ ՏԻՄ ընտրությունների մեծ մասում Քաղաքացիական պայմանագիրը խաղթել է կամ 50+1 տոկոսով, կամ ամենայն հավանականությամբ կոալիցիոն կառավարում ստանձնելով։ Մի հատ հարց տամ բոլորիդ՝ Հայաստան դաշինք կա՞, որովհետև իմ տպավորությամբ՝ Հայաստան դաշինք գոյություն չունի։ Եկեք փաստերով դատենք՝ Հայաստան դաշինքը որևէ տեղ չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին, որոշ տեղերում մասնակցել է Հայաստան դաշինքի մաս կազմող ուժերից մեկը, որը բոլոր տեղերում պարտվել է։

Հիմա դուք եկել եք ընդհանրապես ջախջախված վիճակում, երբ պարզ չէ՝ դուք ընդհանրապես կաք, թե չկաք, եկել ասում եք՝ գիտե՞ք ինչ կա, էդ որ դուք հաղթել եք, իրականում չեք հաղթել։ Լավ, դուք եք հաղթել, ոնց որ հունիսի 20-ին եք հաղթել, այնպես էլ հիմա։ Դուք հաղթողներ եք, սիրելի բարեկամներ, ուղղակի մի հատ պրոբլեմ կա՝ դուք չկաք»,- ասաց Ռուբինյանը։ Նա նշեց, որ ԱԺ նիստերը վերածվել են երկու թեմայով քննարկումներ՝ ո՞վ է թուրք և ինչպես գնահատել ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

  • Կիսվել: