հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դուք գործ եք ունեցել երկու քաղաքական միավորների հետ, որոնց առաջնորդել չէիք կարող. Անի Խաչատրյանը՝ Մարուքյանին

Դուք գործ եք ունեցել երկու քաղաքական միավորների հետ, որոնց առաջնորդել չէիք կարող. Անի Խաչատրյանը՝ Մարուքյանին

Չանդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական և ֆիզիկական բախումներին, չեմ կարող անպատասխան թողնել Էդմոն Մարուքյանի՝ երեկ ուղիղ եթերում արված արտահայտությունը. «Ես առաջնորդել եմ Ելք դաշինքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Նա նշել է. «Ելք դաշինքը կազմված էր երեք քաղաքական ուժերից և երեք ուժերի առաջնորդները եղել են համարժեք Ելք դաշինքի առաջնորդներ:

Ցուցակների հերթական համարների, խմբակցությունների ղեկավարների, քարտուղաների, փորձագետների, գոծավարների ընտրոթյունները կատարվել են ընդհանուր համաձանության շրջանակում, որտեղ ամենամեծ դերը ունեցել է իմ առաջնորդի՝ Արամ Սարգսյանի փորձը, ցավը, և հետևաբար իմաստությունը՝ գաղափարը սեփական ամբիցյաներից վեր դասելը:

Ելք դաշինքի երեք ուժերն, անկախ իրենց անձնական և պետական կառավարման մոտեցումներից, հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ՝ փրկել Հայաստանը ռեժիմից:

Պարո'ն Մարուքյան, Ելք դաշինքը կազմելիս, Դուք գործ եք ունեցել երկու քաղաքական միավորների հետ (չեմ անձնավորում), որոնց առաջնորդել Դուք չէիք կարող, այլ միայն կարող էիք արժանանալ հավասարը հավասարի հետ պայքարի մեջ մտնելուն:

Ամենայն հարգանքով»:

  • Կիսվել: