շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դուք էնքան հեղինակություն չունեք, որ գնահատեք ՄԻՊ թեկնածուի հեղինակությունը․ Թունյանը՝ Ղազինյանին

Դուք էնքան հեղինակություն չունեք, որ գնահատեք ՄԻՊ թեկնածուի հեղինակությունը․ Թունյանը՝ Ղազինյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ արձագանքեց Արթուր Ղազինյանի այն հայտարարությանը, ըստ որի ՄԻՊ թեկնածուն չունի հեղինակություն և չի գնահատվել մասնագիտական շրջանակների կողմից:

«Ես նույն կերպ կարող եմ քաղաքական գնահատական տալով նշել, որ դուք այնքան հեղինակություն չունեք, որ բավարար լինի, որպեսզի գնահատեք ՄԻՊ թեկնածուի հեղինակությունը»,- ասաց Թունյանն, ապա անդրադարձավ Ղազինյանի մեկ այլ խոսքի.

«Ձեր մի խոսքին եմ ուզում անդրադառնալ, որ հնչած պատասխանները անտրամաբանական ու անբովանդակ էին։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք՝ իսկ ձեր կողմից հնչած պատասխանները որքանով էին տրամաբանական ու բովանդակային, որքանով էին թեմային առնչվում»,- ասաց նա:     

  • Կիսվել: