շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դուք էլ եք շատ, մի բան էլ օգնական եք բերո՞ւմ. Անի Խաչատրյանը՝ փոխքաղաքապետին

Դուք էլ եք շատ, մի բան էլ օգնական եք բերո՞ւմ. Անի Խաչատրյանը՝ փոխքաղաքապետին

Վարչական շրջանների ղեկավարները ժեկի պետից էլ ցածր լիազորություններ ունեն: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում նշեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Դուք բերում եք ժեկի պետից ցածր լիազորություն ունեցող մարդկանց ավելացնում եք օգնական. Ինչի՞ համար: Վարորդը օգնականից մի բան էլ շատ է: Լիազորություններն ավելացնեիք, օգնականներ ավելացնեիք, բայց ամեն ինչ բերել, կենտրոնացրել ենք քաղաքապետարանի շրջանակներում: Ի՞նչ է անում վարչական շրջանի ղեկավարը, ինչի՞ն պետք է օգնի օգնականը:

Ինչ վերաբերում է փոխքաղաքապետների համար օգկանաներ ավելացնելուն: Լո՞ւրջ, տղերք. Գնալով փոխքաղաքապետներ ավելացրեցիք, դրանով չբավարարվեցիք, հիմա անցնում եք  օգնականներ ավելացնելու: Ի՞նչ են անում ձեր օգնականները: Եկեք բացենք իրենց ֆեյսբուքյան էջերը, աշխատանքային ժամերին փողոցում կամ միջանցքում գտնվելուց, ֆեյսբուքում լինելուց բացի ի՞նչ են անում: Մի հատ նախ կառավարեք ձեր գործող օգնկաններին, թող աշխատեն, կտեսնեք, որ մի օգնականը լրիվ բավարար է: Դուք էլ եք շատ, մի բան էլ օգնական եք բերո՞ւմ»,-ասաց նա:

  • Կիսվել: