կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դուք չեք կարողանում մեր երկիրը ճիշտ ներկայացնել, մարդկանց վրա թքելը, Արարատ սարը ոչ հայկական դարձնելն են ձեզ պարտության բերելու․ Ռուբեն Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին

Դուք չեք կարողանում մեր երկիրը ճիշտ ներկայացնել, մարդկանց վրա թքելը, Արարատ սարը ոչ հայկական դարձնելն են ձեզ պարտության բերելու․ Ռուբեն Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին

Դուք պարտվելու եք, որովհետև թույլ եք և անգրագետ, ինչպես նաև ձեր խոստումները չեք արել։ Այս մասին հասարակական-քաղաքական գործիչ,  «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյան ասաց՝ արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե  Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը «մարիոնետներ» են և սպասարկում են դրսի ուժերին։

«Դուք չեք կարողանում մեր երկիրը ճիշտ ներկայացնել թե՛ դրսում, թե՛ ներսում։ Ձեր պահելաձևը, մարդկանց վրա թքելը, Արարատ սարը ոչ հայկական դարձնելն են ձեզ պարտության բերելու, այլ ոչ թե դրսի ուժերը։ Այն քաղաքական գործիչները, որոնք չմտածված հայտարարություններ են անում  վնասում են Հայաստանին և Արցախին»,- հայտարարեց նա։

Արցախի նախկին պետնախարարն անկեղծացավ՝  նշելով, որ բոլորի աչքերին կարող է նայել և ասել, որ ինքն  ամեն ինչ արել է հայրենիքի համար։

  • Կիսվել: