կիրակի, մայիս 16
16 / 5 / 2021
Դուք ասել եք՝ Արցախն Ադրբեջան է, մենք էլ ասել ենք՝ Արցախը Հայաստան է․ Փաշինյան

Դուք ասել եք՝ Արցախն Ադրբեջան է, մենք էլ ասել ենք՝ Արցախը Հայաստան է․ Փաշինյան

Պատերազմ հրահրող ամենամեծ գործոնը եղել է այն, որ հակառակորդը տեսել է՝ ՀՀ-ը դառնում է որակապես այլ պետություն. հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին:

«2019 թվականը մենակ մենք չենք տեսել, իրանք էլ են տեսել՝ ինչ ա կատարվել 2019 թվականին Հայաստանում: Եվ պատերազմի ամենամեծ հրձիգը եղել է Հայաստանում տեղի ունեցող խոր, բովանդակային և համակարգային փոփոխությունները: Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանն ամենաբարձր տնտեսական աճն է ունեցել 2019-ին:

Եթե տեսնեին, որ Հայաստանի անկումը շարունակվում է, էլի կսպասեին, պատերազմ չէին անի, որովհետև ինչքան անկումը շարունակվեր, էդքան ավելի հեշտ կլիներ, ընդհակառակը՝ թռիչքի պահին էր պետք հարվածել, որ այդ պետությունը հնարավորություն չունենա դիմակայելու ռեսուրսներ հավաքի:

Թե չէ ասում են՝ ասել ես՝ Արցախը Հայաստան է, այո՛, բա դուք ասել եք՝ Արցախն Ադրբեջան է, մենք էլ ասել ենք՝ Արցախը Հայաստան է: Դուք ասել եք՝ Արցախն Ադրբեջան է, պետք չի, որ ինքը բանակցություններին մասնակցի, սահման եք գծել, օրենք եք ընդունել, որ Արցախն Ադրբեջան է»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: