երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես, հերիք է. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես, հերիք է. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր ՛՛Դիմադրություն՛՛ շարժման անդամները երթի ժամանակ կանգ առան կառավարական առանձնատների մոտ, ոիտեղ վանկարկեցին՝ ՛՛ամոթ, ամոթ՛՛, ՛՛Նիկոլ, դավաճան՛՛:

Այստեղ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ նա ժողովրդի անունից երկիրը ներկայացնելու մանդատ չունի, եւ նրա կողմից ձեռք բերված յուրաքանչյուր պայմանավորվածություն առ ոչինչ է:

Սաղաթելյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Մի հատ նայիր՝ քանի վարչապետ է եկել քո հետեւից ու ինչքան է գալու, դու պետք է գնաս: Դու մի ճանապարհ ունես՝ հեռանաս արագ եւ անցնցում, չփորձես այս երկիրը ապակայնունացնել, դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես, հերիք է՛՛:

Կառավարական առնձնատան մոտից երթի մասնակիցները շարունակեցին քայլել դեպի Ֆրանսիայի հրապարակ:

 

  • Կիսվել: