երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)

«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)

ԱԺ նիստի ժամանակ, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մի պահ իրավիճակը լարվել է, Ալեն Սիմոնյանը կոշտ նկատողություն է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանին, երբ վերջինս, ըստ Սիմոնյանի պնդման, իր հետ «դու»-ով է խոսել։

Նախ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը դժգոհեց, թե ընդդիմությունը քաղաքացիների համար նախատեսված բարելավող դրույթ նախատեսող օրինագծերին դեմ է քվեարկում։

Ընդդիմության շարքերից արձագանքներ լսվեցին։ ԱԺ նախագահն ընդհատեց. «Ինչո՞ւ եք խոսում»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց՝ իր իրավունքն է։

«Ձեր իրավունքը չի, ձեր իրավունքը խոսք խնդրելն է, և երբ ես թույլ կտամ, այդ ժամանակ խոսելն է՝ վարման կարգով»,-ասաց Սիմոնյանը։

Երբ հակադարձումների ձայներ լսվեցին, Ալեն Սիմոնյանը վրդովվեց. «Նախ «խի չես»-ով չի, «դու»-ով հետս չխոսաս, երկրորդը՝ մնա պատգամավորի համար սահմանած չափերի մեջ: Որ մնաս չեմ ասի... Լավ, նորմալ պահի քեզ, դու սկսեցիր «դու»-ով խոսալ... քեզ նորմալ պահի»։

Գեղամ Մանուկյանը ձայն խնդրեց և պահանջեց պատգամավորների հետ հարգալից խոսել:

«Իսկ ինչո՞ւ է ձեզ թվում՝ պատգամավորը նստած տեղից իրեն թույլ տալ «դու»-ով խոսել, իսկ ԱԺ նախագահը չի կարող բնականոն գործունեությունն ապահովել։ Ձեր հետևը նստած պատգամավորին չեք նկատո՞ւմ, ԱԺ նախագահի արձագանքը նկատո՞ւմ եք»,-ասաց ԱԺ նախագահը:

Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ երբ դիտողություն է անում, պետք է սխալը շտկի, ոչ թե շարունակի «դու»-ով խոսել. «Պետք է «դուք»-ով խոսեք, որ հարցը շտկվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: