ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դու ո՞վ ես․ Էդմոն Մարուքյանին ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց

Դու ո՞վ ես․ Էդմոն Մարուքյանին ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց

Ազգային ժողովում այսօր պատգամավորների նյարդերը ակնհայտորեն լարված էին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծերից մեկի վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը փորձեց վարման կարգով դիտարկումները հայտնել նախագծի վերաբերյալ, սակայն Էդմոն Մարուքյանը տեղից հայտարարեց․ «Դու ո՞վ ես, որ խոսես»։ Սակայն Աժ նախագահ Արարատ Միրզոյանը նյարդայնացավ․ «Ոնց թե, դու ով ես, որ խոսես» ու ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն Մարուքյանին նախազգուշացում հայտարարեց։

Մարուքյանը վարման կարգով ելույթի ժամանակ օգտագործեց առիթը ու առարկեց․ «Էդ որ նույն պատգամավորը երեկ ամբիոնից մեզ հայտարարեց, թե դուք մանիպուլյատոր եք, բա ինչի՞ իրան նախազգուշացում չհայտարարեցիք»։

ԱԺ նախագահը չարձագանքեց, և "Լուսավոր Հյաստանի" օրինագիծը չընդունվեց։

  • Կիսվել: