չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դրանք մեր սխալները չեն, դրանք պաշտոնական Երևանի սխալներն են. Զախարովա

Դրանք մեր սխալները չեն, դրանք պաշտոնական Երևանի սխալներն են. Զախարովա

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հունվարի 23-ին մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունների մասին հարցին։

Զախարովան, մասնավորապես, նշել է. ՛՛Օբյեկտիվ եզրակացություններ անելու և, մասնավորապես, սեփական սխալներից ու սխալ հաշվարկներից եզրակացություններ անելու փոխարեն, հերթական անգամ փորձ է արվել ամբողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, և դա հիմք չունի, քանի որ դրանք մեր սխալները չեն։

Սրանք սխալներ են, ցավոք, սա պետք է ասեմ՝ սրանք պաշտոնական Երևանի սխալներն են։ Ի դեպ, այս ամենը վերաբերում է ինչպես մեր երկրի հետ հարաբերություններին, այնպես էլ հայ-ադրբեջանական կարգավորմանը՛՛:

 

  • Կիսվել: