չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դրական որևէ մոտեցում չեմ տեսնում, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վիտալի Բալասանյան

Դրական որևէ մոտեցում չեմ տեսնում, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վիտալի Բալասանյան

Նոր իշխանությունները Հայաստանը ներքաշել են հակամարտության մեջ, մինչդեռ նախկինում Հայաստանը միջնորդի դեր է կատարել։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է  Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը։

Բալասանյանը համոզմունք է հայտնում, որ այսօր ՀՀ-ն և ԱՀ-ն շատ վտանգավոր ներքին և արտաքին քաղաքականություն են վարում.

«Վերաբերում է ՀՀ-ի ներսում կորոնավիրուսի պայմաններում բոլոր ձախողումներին՝ կրթություն, եկեղեցի, Ղարաբաղի հարց, դրական որևէ մոտեցում չեմ տեսնում, այս իշխանությունները պետք է հեռանան։ Տավուշյան դեպքերից հետո կարող ենք ֆիքսել, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը Հայաստանին ներքաշել է հակամարտության մեջ, որը շատ վտանգավոր է»,- ասաց Բալասանյանը։

 

 

  • Կիսվել: